Հայերի մասին Քոնորի գրառումը ոտքի է հանել թուրքերին ու ադրբեջանցիներին
MMA-ի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը Թվիթերի իր էջում կիսվել է երկրպագուներից մեկի գրառմամբ այն մասին, որ ինքը՝ մարզիկը, աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Ես ամբողջ օրը հայերի շրջապատում եմ: Դիլոն Դանիսը և Քարդաշյանները: Խնդիրներ մի ունեցեք հայերի հետ»,-գրել է իռլանդացին իր էջում, փոխանցում է Ռուսարմինֆոն:
Բնականաբար Քոնորի այս գրառումը արժանացել է հայերի հիացմունքին, իսկ ադրբեջանցիներն ու թուրքերն իսկական գրոհ են սկսել նրա դեմ: