Շրի Լանկայում ձերբակալվել են Սուրբ Զատկի օրվա ահաբեկչությունների 2 գլխավոր կասկածյալները. նրանք եղբայրներ են

0

Ապրիլի 21-ին՝ Սուրբ Հարության տոնի ժամանակ, Շրի Լանկայում տեղի ունեցած և ավելի քան 300 մարդու կյանք խլած ահաբեկչությունների գլխավոր երկու կասկածյալները, որոնք հետախուզման մեջ էին, ձերբակալված են:

Ինչպես հաղորդում է adaderana.lk կայքը՝ ոստիկանության հղումով, Մոհամեդ Սաադիք Աբդուլ Հաքն ու  Մուհամեդ Սաադիք Աբդուլ Հաքը եղբայրներ են:

Նրանք հայտնաբերվել են իրենց բարեկամին պատկանող կոշկի խանութում: Բացի այդ, ձերբակալվել են խանութի տերն ու այն մեքենայի վարորդը, որը նրանց օգնել է թաքնվել:

Ձերբակալվածները փոխանցվել են Քրեական հետաքննության վարչությանը:

Հիշեցնենք, որ քրիստոնյա հավատացյալների դեմ ուղղված ահաբեկչությունների իրականացման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Leave A Reply

Your email address will not be published.