Շոտլանդուհին վիճակախաղով 1 մլն ֆունտ ստեռլինգ է շահել եւ հոգնել է անգործությունից

0

Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի բնակչուհին, որը վիճակախաղով 1 մլն ֆունտ ստեռլինգ (1,3 մլն դոլար) Է շահել, հոգնել Է անգործությունից եւ որոշել Է աշխատանքի տեղավորվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է իր Twitter-օգտահաշվում:

Ջեյն Փարքը խոշոր ջեքփոթը շահել Է 17 տարեկանում, երբ առաջին անգամ վիճակախաղի տոմս Է գնել: Աղջիկն սկսել Է փողերը ծախսել թանկարժեք ավտոմեքենաների, ճանապարհորդությունների, պլաստիկ վիրահատությունների եւ անշարժ գույքի վրա: Չորս տարի անց շոտլանդուհին գանգատվել Է, որ իրեն ձանձրացրել են հայտնի դիզայներների հագուստները եւ թանկարժեք առողջարաններում հանգստանալը:

23-ամյա Փարքը խոստովանել Է, որ իր համար տաղտկալի Է դարձել անգործությունը: «Ես եւ Քլոեն (Փարքի ընկերուհին) այնպես հոգնել ենք ոչինչ չանելուց, որ մտածում ենք աշխատանքի տեղավորվել»,-նշել Է նա:

Leave A Reply

Your email address will not be published.