People ամսագիրը հրապարակել է 2019 թվականի ամենագեղեցիկ կնոջ անունը
Ամեն տարի գարնանը ամերիկյան People ամսագիրը հրապարակում է տարվա ամենագեղեցիկ կնոջ անունը։ 2018 թվականին այդ պատվին արժանացել էր երգչուհի Փինքը, այսօր էլ հայտնի է դարձել 2019 թվականի ամենագեղեցիկ կնոջ անունը։
Նա դերասանուհի Ջենիֆեր Գարներն է։ Ոչ վաղ անցյալում հեղինակավոր ամսագրի շապիկին էին հայտնվում այնպիսի դեպքեր, ինչպիսիք են Անջելինա Ջոլին, Հոլլի Բերին, Ջենիֆեր Լոպեսը և այլք։
Մի քանի տարի առաջ ամսագիրը վերանայել է ընտրության ձևաչափը և այժմ ուշադրությունը սևեռում է ոչ այնքան արտաքին տեսքի, որքան անձնական հատկանիշների վրա։