«Վատ եմ զգում, երբ տղաներն ասում են, որ գեղեցիկ եմ, ուզում եմ ինձ սիրեն իմ անհատականության համար». Սելենա Գոմես

0

Սելենա Գոմեսը հյուրընկալվել է Dream It Real աուդիոհաղորդաշարում, որտեղ խոստովանել է, որ ցանկանում է իրեն սիրեն իր անհատականության և անձնական որակների համար։ Հաղորդավարի հետ զրույցում Գոմեսը մանրամասնել է, որ հաճախ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում իր սրտում։

Картинки по запросу selena gomes bikini

«Ես չեմ սիրում, որ ինձ դատում են արտաքին տեսքով կամ նման որևէ ձևով։ Մեր օրերում աշխարհում այնքան բան է հասանելի։ Միշտ էլ լավ է գեղեցիկ հագուստ կրել ու գեղեցիկ լինել, սակայն ես վատ եմ զգում, երբ տղաներն ասում են, որ գեղեցիկ եմ։ Համաձայն եմ նրանց հետ, սակայն շատ կուզեի, որ ինչ–որ մեկն ինձ սիրեր իմ անհատականության համար։ Դա է ինձ համար կարևոր»,- ասել է երգչուհին։

Картинки по запросу selena gomes bikini

Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, Սելենան բավականին ծանր ժամանակահատված է ապրել անձնական կյանքում։ Ջասթին Բիբերից վերջնականապես բաժանվելուց հետո Սելենան հանդիպում էր երգիչ Ուիքենդի հետ, սակայն նրանց հարաբերություններում էլ ոչինչ չստացվեց։ Սելենայի խոսքով` ընկերները շատ են օգնել իրեն` հաղթահարելու բոլոր դժվարությունները։

Հիշեցնենք, որ երգչուհին առողջական խնդիրների պատճառով դադար էր վերցրել նաև կարիերայում, սակայն արդեն ապաքինվել է և պատրաստվում է այս տարի նոր ձայնասկավառակ թողարկել.

Leave A Reply

Your email address will not be published.