Սկանդալ. Լոբոդան հեռացել է «Ձայնը» նախագծից, իսկ Մելաձեն պահանջում է վերահաշվարկ

0

«Մանկական ձայնը» նախագծի մարզիչ Վալերի Մելաձեն հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել մրցույթի վերջնական արդյունքները։

Նշենք, որ երեկ երեկոյան հանդիսատեսի քվեարկության արդյունքում (56,5%) «Մանկական ձայնը» նախագծի հաղթող է ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկաելա Աբրամովան, ով հանդես էր գալիս Լոբոդայի խմբում։ Սուպերեզրափակչում նրա հետ հաղթանակի համար պայքարում էին նաեւ Վալերի Կուզակովն ու Երժան Մաքսիմը։

Այդուհանդերձ հասարակությունը դժգոհ է Միկաելայի հաղթանակով, քանզի գտնում են, որ արդյուքները գնված են։ Սոցցանցերում այս թեմայի շուրջ քննարկումները չեն հանդարտվում։ Ավելի ուշ ռուսական Առաջին ալիքից հայտնել էին, որ կանցկացնեն ձայների հաշվարկի ստուգում, քանզի որ ձայների հաշվարկների հետ կապված որոշակի անճտություններ են տեղի ունեցել։

«Ձայնը» նախագիծն ավարտվեց, սակայն նստվածքը մնացել է։ Արդյունքները եւս մեկ անգամ ստուգելը անշնորհակալ գործ է, սակայն հույս ունեմ, որ Առաջին ալիքը կանի դա։ Կամ կասկածները կզարգանան, կամ արդյունքերը կվերանայվեն», — իր Instagram-ում ասել է Մելաձեն։

Երգչուհրի Լոբոդան էլ, որի թիմի մասնակիցն էլ հենց դարձել է նախագծի հաղթող, հայտարարել է, որ այլեւ երբեք չի մասնակցի ծրագրին։ Ավելին, այս մասին հայտարարել է ոչ թե անձամբ «սուպերաստղը», այլ նրա պրադյուսեր Նատելա Կրապիվինան։

«Երջանի եմ, որ մեզ հետ էին մեր երեխաները․ պարզ, մաքուր, տաղանդավոր, անկեղծ։ Գիտեմ, որ համացանցը պայթեցրել են եւ նմանատիպ բան ես վաղուց չէի զգացել։ Եվ այս ամենը խոսում է այն մասին, որ մեր ժողովուրդը կարողանում է զգալ եւ աջակցել։ Երեկ մեր ողջ թիմի համար բարդ օր էր, հատկապես Լոբոդայի համար, սակայն ես մեր բելեր երկրպագուներին կոչ եմ անում մի բանի․ մեր երեխաները մեղավոր չեն։ Մի քննարկեք։

Ես ավարտեցի։ Կարծում եմ, «Ձայնի» պատմությունը մեզ համար ավարտված է», — գրել է նա իր Instagram-ում՝ հրապարակելով Նինո Չեսների ելույթից մի կադր։

Լոբոդան, ով նախագծում հանդիսանում է Միկելայի մարզիչը իր միկրոբլոգում հրապարակել է եզրափակիչ անցած մյուս երկու մասնակիցների՝ Նինո Չեսների եւ Ռոբերտ Բագրատյանի լուսանկարները, որոնց կից սրտիկ սմայլիկ է տեղադրել։

Leave A Reply

Your email address will not be published.