Մաքսիմը լուրջ ավտովթարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Երգչուհի Մաքսիմը վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնել է նրա մենեջեր Մարգարիտա Սոկլովան։ Ինստագրամի իր էջում նա հայտնել է, որ մի քանի օր առաջ Մաքսիմը դաժան ավտովթարի է ենթարկվել, ինչի արդյունքում հայտնվել է հիվանդանոցում։ Նա նաև հիվանդանոցային լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են Մաքսիմի կապտուկները։
«Սիրելի ընկերներ և գործընկերներ, ստիպված եմ հայտնել այս վատ լուրն ու հրապարակել այս լուսանկարը, որպեսզի խուսափեմ հետագա սպեկուլյացիաներից ու թյուրըմբռնումներից:: Օրերս, բոլորիս կողմից սիրված երգչուհի Մաքսիմը օդանավակայանի ճանապարհին լուրջ ավտովթարի է ենթարկվել։ Նա շտապում էր հասնել Մոսկվա մեկնող ինքնաթիռին, որպեսզի մասնակցի «Բաժանորդն անհասանելի է» տեսահոլովակի նկարահանումներին: Մեզ համար ամենասարսափելին անցյալում է և իրավիճակը լիարժեք հսկողություն տակ է: Մարինայի հետ աշխատում են լավագույն մասնագետները, որոնց շնորհակալ ենք: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ մեր իրավիճակին և շուտափույթ ապաքինում մաղթել Մարինային: Ձեր սերն ու աջակցությունը շատ կարևոր են մեզ համար: Մենք արագ ապաքինման հույսեր ունենք»,– գրել է մենեջերը, սակայն չի հայտնել, թե կոնկրետ ինչ վնասվածքներ է ստացել երգչուհին։ Նա նշել է, որ բժիշկները մոտ մեկամսյա բուժում են կանխատեսում, ըստ այդմ, երգչուհին կվերականգնվի մինչև մայիսի 20-ը։
Նա նաև նշել է, որ արդեն ծրագրված համերգները կտեղափոխեն մայիս և հունիս ամիսներին և, անպայման, ելույթ կունենան բոլոր այն քաղաքներում, որտեղ նախատեսվում էին համերգներ: «Հիմա չեմ կարողանում ազատվել այն մտքից, որ ինքս եմ գրել ձեզ, որ տեսահոլովակը հիմնված է լինելու իրական դեպքերի վրա և նման բան դեռևս չեք տեսել: Այդ ժամանակ մենք սպասում էինք Մարինային նկարահանման հրապարակում և չէի կարող պատկերացնել, որ նման բան կարող է լինել»,– գրել է Մարգարիտան։