«Մանկական ձայնը»․ Միշա Գրիգորյանը հիանալի երգեց, սակայն չանցավ եզրափակիչ

0

Առաջին ալիքով հեռարձակվող ռուսական «Մանկական ձայնը» շոուի կիսաեզրափակիչ փուլում ելույթ ունեցավ Միշա Գրիգորյանը։ Նա այս անգամ կատարեց Մաքսիմ Ֆադեեւի եւ Նարգիզի «Вдвоем» ստեղծագործությունը։ Նշենք, որ նա Վալերի Մելաձեի թիմից է։ Միշայի օգտին քվեարկել է հեռուստադիտողների 39, 6%-ը։ Ընդհամենը մեկ 1% չբավարարեց, որպեսզի նա հայտնվեր եզրափակչում։

Մեկաձեի թիմի անդամների ելույթը եզրափակվեց մարզչի հետ միասին նրա «Սերա» երգի կատարմամբ։

Միշան իր խոսքում ասաց, որ բոլորին հրավիրում է իր քաղաք՝ Ստեփանակերտ, եւ նրանց հետ միասին կհամտեսի ժենգյալով հաց։

Հիշեցնենք, որ օրերս ռուսական «Առաջին ալիքը» ռեպորտաժ էր պատրաստել, որում տաղանդավոր Միշան հեծանիվով էքսկուրսիա է անցկացնում հարզաատ Ստեփանակերտում, ֆուտբոլ խաղում եւ հայրիկի հետ միասին երաժշտավարում զինվորական նվագախումբը։

«Մեր Հայաստանը շատ հյուրընկալ է, եւ մեր խոհանոցը շատ համեղ է։ Դուք այսօր կծանոթանաք հայկական խոհանոցին»,- պատմում է Միշան, որը մայրիկին օգնում է ժենգյալով հաց պատրաստել եւ պատմում՝ որտեղ կարելի է գտնել «աստվածների կերակուրը», որը նախկինում հասանելի էր միայն թագավորներին։

Leave A Reply

Your email address will not be published.