«Իմ կյանքի թյուրիմացությունը». Պրոխոր Շալյապինը գաղտնի հուղարկավորել է հորը

0

Ռուս երգիչ Պրոխոր Շալյապինը թաքցրել է հոր հուղարկավորությունը, որը 1993թ.-ից բուժում է ստացել հոգեբուժական հիվանդանոցում։ Այդ մասին հայտնի է դարձել Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» («Прямой эфир») հաղորդման ընթացքում։ Պարզվել է, որ Անդրեյ Զախարենկովն ամիսներ առաջ մահացել է լյարդի ցիռոզից 58 տարեկան հասկանում, իսկ նրա որդին գաղտնի հուղարկավորություն է կազմակերպել։ Հոր մահվանից հետո Պրոխորը շարունակել է սովորական կենսակերպ վարել՝ սոցիալական ցանցերում դրական լուսանկարներ հրապարակելով։

Картинки по запросу shalyapin atec

Շալյապինը հայտարարել է, որ մտադիր է եղել հոր մահվան փաստը գաղտնի պահել 40 օրվա ընթացքում։ Ընդ որում, նա դա ողբերգություն չի գնահատում, քանի որ մանկուց հանդուրժել է ծնողի կողմից «ահաբեկչությունը եւ ծաղրը»։

Картинки по запросу shalyapin proxor

«Դա պարզապես իմ կյանքի թյուրիմացություն է։ Իմ ներսում ոչինչ չկա, ոչ մի բարի հիշողություն»,- հայտարարել է Շալյապինը։

Պրոխորի բարդ ընտանեկան հարաբերությունների մասին առաջին անգամ հայտնի է դարձել, երբ Զախարենկովը խնդրել է իրեն ազատել հոգեբուժական հիվանդանոցից։ Դրա համար Շալյապինը պետք է դառնար իր հոր խնամակալը, սակայն երգիչը հրաժարվել է։ Արտիստի խոսքով՝ հայրն ալկոհոլ է օգտագործել, ծեծի ենթարկել որդուն ու կնոջը։

Leave A Reply

Your email address will not be published.