Անկանոն քվեարկություն «Մանկական ձայնը» նախագծում․ Առաջին ալիքը կստուգի շոուի եզրափակչի արդյունքները

0

Ռուսաստանի Առաջին ալիքը կստուգի «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի քվեարկության արդյունքները, որում հաղթել է երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով հեռուստաընկերության եւ հեռուստաշոուն իրականացնող «Красный квадрат» ընկերության աղբյուրին։

Առաջին ալիքի աղբյուրի խոսքերով «կան անկանոն քվեարկության նշաններ, արդեն ստուգում է նախաձեռնվել, որպեսզի պարզվի, թե արդյոք մեկ մասնակցի օգտին չեն գնաել բոլոր հաղորդագրությունները»

Շոուի եզրափակիչը հեռարձակվել է երեկ երեկոյան։

Աբրամովան sms-քվեարկության արդյունքում արժանացել է հեռուստադիտողների 56,5% ձայներին, Երժանան՝ 27,9%, Կուզակովը՝ 15,6%։

Leave A Reply

Your email address will not be published.