Նիկոլ Քիդմանը երեխաներին զրկել Է Instagram-ից եւ հեռախոսներից
Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը երեխաներին թույլ չի տալիս օգտվել հեռախոսներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Vanity Fair հրատարակությանը տված հարցազրույցում:
Դերասանուհին երկու դուստր ունի երաժիշտ Քիտ Ուրբանից՝ տասնամյա Սանդեյ Ռոուզը եւ ութամյա Ֆեյս Մարգարեթը:
51-ամյա աստղը խոստովանել Է, որ երեխաների համար գաջեթներ չի գնում, ինչպես նաեւ նրանց թույլ չի տալիս գրանցվել սոցիալական ցանցերում:
«Նրանք հեռախոս չունեն, եւ ես նրանց թույլ չեմ տալիս բաժանորդագրվել Instagram-ին: Ես ջանում եմ ինչ-որ սահմաններ պահպանել»,-նշել Է Քիդմանը:
Նա նաեւ պատմել Է, որ երեխաները եւ նրանց դասուսույցը հաճախ են իր հետ ուղեւորվում, երբ ինքը նկարահանումների Է մեկնում, կամ Էլ երբ իր ամուսինը հանդես Է գալիս հյուրախաղերով: 1990-ից մինչեւ 2001 թվականը Քիդմանն ամուսնացած Է եղել դերասան Թոմ Քրուզի հետ: Զույգը երկու զավակ Է ունեցել՝ Քոններին եւ Իզաբելլային: