«Եգորը լքել է Black Star-ը, բայց կպահպանի Կրիդ կեղծանունը»
Նոր մանրանասներ են հայտնի դարձել Եգոր Կրիդի Black Star-ից հեռանալուց։ YouTube-ում հրապարակված հարցազրույցում ապրանքանիշի ղեկավար Պաշուն հաստատել է, որ Եգորն այժմ ազատ է։ Ամենակարեւոր նորությունը նրա երկրպագուների համար. արտսին, ամեն դեպքում, կպահպանի իր բեմական կեղծանունը եւ նոր երաժշտական ստեղծագործությունները կներկայացնի այդ կեղծանվամբ։ Չի հաղորդվում՝ արդյոք Black Star-ին են պատկանում Կրիդի՝ արդեն իսկ հրապարված երգերն ու մյուս արտադրանքը։
Հետաքրքիր է, որ հոլովակը կարճ ժամանակ անց ջնջվել է վիդեոհոսթինգից, սակայն Եգորի երկրպագուները հասցրել են ներբեռնել ամենակարեւոր հատվածները եւ հրապարակել հաշիվներում։
«Տեսնում ես՝ Եգորի հետ այդպես ստացվեց։ Երիտասարդ տղաների թիմ բերեցի Կիեւից։ Նրանց տեղավորեցի Կրիդի եւ Մոտի հետ։ Նրանք սկսեցին գրել, եւ հայտնվեցին այդ հայտնի երգերը։ Կրիդը մասնակցում է իր բոլոր երգերի ստեղծմանը։ Այժմ նա այլ թիմ է գնացել։ Երգեր է գրում այլ տղաների հետ։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է։ Մենք պայմանավորվել ենք, բայց մի փոքր այլ կերպ։ Նա կլինի Կրիդ»,- «День со звездой» շոուի ընթացքում Դենիս Կովալսկիին տված հարցազրույցում ասել է նա։