«Չգիտեմ ի՞նչ անեմ․ խոնարհվեմ սպանվածների գերեզմանների առջեւ, թե զայրանամ տեղի ունեցածից»․ Ալեքսիս Օհանյան

0

«Այսօր ողջ աշխարհի հայերը հարգում են 1915թ․-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հենց այդ ժամանակ Օսմանյան կայսրությունն իրականացրեց մի ողջ ազգի էթնիկ բնաջնջումը», — իր Twitter-ում գրել է Reddit ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը։ Նա իր հետեւորդների ուշադրությանն է ներկայացրել Օհանյանների  ընտանիքի պատմությունը՝ հրապարակելով wbur.org-ի հետ կիսված իր հիշողությունները։

«Մեկ ու կես միլիոն հայերի հետ տուժել է նաեւ իր մեծ տատն ու Նանին (հավանաբար նա նկատի ունի դայակին), — պատմում է Ալեքսիս Օհանյանը՝ նշելով, որ մեծ տատը շատ հայերի նման մահացել է համակենտրոնացման ճամբարում։ Պապս սպանվել է ավելի վաղ, Ադանայի դեպքերի ժամանակ, այսպես կոչված Ցեղասպանության փորձի ժամանակ։ Ինձ, ընտանիքիս եւ շատ այլ հայերի Ուոթերթաունից մինչեւ Ֆրեզնո, այս օրերին հատկապես տխուր է։ Մի կողմից այն միտքը, որ մեր նախնիները դաժանաբար սպանվել են, մյուս կողմից՝ վիրավորական փաստից, որ մեզ սպանողներն ու տանջողները մինչեւ հիմա հերքում են իրենց գործած ոճիրը․․․»։

Այս ծանր օրը ես չգիտեմ ինչ անեմ․ խոնարհվեմ սպանվածների գերեզմանների առջեւ, թե զայրանամ տեղի ունեցածից»։

Ստորեւ ներկայացված լուսանկարում Ալեքսիս Օհանյանն իր տատիկի՝ Հովսեփյան «Ռոզ» Բանայանի հետ։

Leave A Reply

Your email address will not be published.