Յանա Գրիգորյան․ Հայաստանի մասնակցությունը նմանատիպ մրցույթներին շատ եմ կարևորում՝ այն մեր երկրին կբերի բարձր վարկանիշ

0
Գեղեցիկ կազմվածքը ցանկացած կնոջ երազանքն է, սակայն դրան հասնելու համար մի շարք գաղտիքների պետք է տիրապետել։ Խոսքը մոդելների մասին է, ովքեր հաճախ են ստիպված լինում գնալ մի շարք զոհողությունների՝ գեղեցիկ և սլացիկ մարմին ունենալու համար։ Հայաստանը բազմաթիվ անգամներ է մասնակցել միջազգային գեղեցկության մրցույթներին և ապացուցել՝ մեր գեղեցուհիներն իսկապես արժանի են բարձր տիտղոսների։
Եվ ահա մայիսի 1-11-ին Հնդկաստանում պետք է կայանա Miss Supermodel Worldwide 2019 մրցույթը, որտեղ ունենք Հայաստանը ներկայացնող մեր մասնակցին՝ Յուլիա Եղյան, ով դեռ 2016 թվականին մասնակցել էր Չինաստանում կայացած՝ Miss Tourism Queen of the Year International 2016 մրցույթին։ Վերջինս ներկա պահին սովորում է Կիպրոսի Ամերիկյան համալսարանում՝ Տնտեսագիտություն-բիզնես ուղվածությամբ, Յուլիան նաև վարսահարդար-ոճաբան է։
Բազմաթիվ միջազգային գեղեցկության մրցույթների տնօրեն, «Գեղեցկության, տաղանդի և նորաձևության համաշխարհային ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Յանա Գրիգորյանը Vesti.am-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց կայանալիք մրցույթի և Հայաստանը ներկայացնող մեր մասնակցի մասին։
«Մեր հասարակական կազմակերպությունը զբաղվում է բազամթիվ միջազգային գեղեցկության մցույթների կազմակերպմամբ և քասթինգներով։ Երկու տարվա ընթացքում համագործակցում ենք Ասիական 13-14 բավականին հեղինակավոր մրցույթների հետ։ Ընտրել եմ մի քանի մոդել և զբաղվում եմ նրանց պրոդյուերական աշխատանքներով՝ Հայաստանում և արտերկրում։ Շատ եմ կարևորում մեր աշխատանքը «Միս Երկրի» հետ կապված, որը ինչպես նշեցի այն նույնքան բարձր վարկանիշ ունի, որքան «Միսս Տիեզերք» և «Միսս Աշխարհ» մրցույթները, և նրան մասնակցում են 90-100 երկրների ներկայացուցիչներ։ Այս մրցույթը մյուս մրցույթներից տարբերվում է նրանով, որ մասնակիցները ներկայացանում են բնապահպանական ծրագրեր։ Հաղթողը դառնում է ՄԱԿ-ի դեսպան և մեկ տարվա պայմանագիր է կնքվում վերջինիս հետ, ով կաշխատի տարբեր երկրներում։ Գոհացուցիչն այն է, որ մրցույթներն անցկացվում են բարձր մակարդակով։ Յուլիայի վերադառնալուց հետո կպատրաստվենք Սեուլում կայանալիք՝ World Beauty Queen մրցույթին»։
Յանա Գրիգորյանի տեղեկացմամբ՝ մասնակիցներից Հռիփսինե Սարգսյանը Հայաստանը կներկայացնի «Միս Երկիր» գեղեցկության մրցույթին։ Նշենք, որ Հռիփսիմեն այժմ գտնվում Հնդկաստանի Մումբայ քաղաքաում, որտեղ պայմանագրով աշխատում է որպես մոդել։ Մրցույթն անցկացվում է ՄԱԿ-ի հովանավորության ներքո , համարվում է աշխարհի լավագույն 4 մրցույթներից մեկը։
«Այս ծավալուն և բարդ աշխատանքով, որպես տնօրեն և պրոդյուսեր ես ինքս եմ զբաղվում, սկսած մոդելների զգեստների ընտրությունից։ Ցավոք մենք ունեցել ենք ազգային մրցույթների կազմակերպման վատ փորձ, ուստի այժմ շատերն անլուրջ են մոտենում մրցույթների կազմակերպմանը, բայց պետք է նշեմ, որ Հայաստանի մասնակցությունը նմանատիպ մրցույթներին շատ եմ կարևորում, քանզի այն Հայաստանին կբերի բարձր վարկանիշ և վստահ եմ՝ հետագայում կնպաստի նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը, չէ որ շատերն են հետաքրքրվում Հայաստանով և ցանկություն հայտնում այցելել այս հրաշալի երկիրը»,- ասաց բազմաթիվ միջազգային գեղեցկության մրցույթների տնօրեն Յանա Գրիգորյանը։
Հարցին, թե չեք վախենում մրցույթներին հանդիպել անարդարությունների, քանզի ինչպես փորձն է ցույց տալիս հաճախ մասնակիցներն բողոքում են ժյուրիի անարդար վերաբերմունքից և գնահատումից, մեր զրուցակիցն նշեց․
«Իհարկե, շատ դեպքերում հանդիպում ենք անարդարության, բայց կոնկրետ Miss Supermodel Worldwide մրցույթի մասին խոսելով ասեմ՝ ես իրենց հետ արդեն երկու տարի է ինչ համագործակցում եմ, հանդես եմ եկել նաև որպես ժյուրի անդամ և ինքս համոզվել եմ՝ ամեն բան իսկապես արդար է։ Այս առումով կցանկանամ շնորհակալ լինել Սանդիպ Կումարին, ով այս մրցույթի կազմակերպինչն է և աչքի է ընկնում իր օբյեկտիվությամբ և ճիշտ գնահատականով։ Նրա կապմակերպած երկու մրցույթին մասնակցել են մեր երկու մոդելները՝ Էդգար Կարապետյանը՝ Mistr model մրցույթին և Անաստասիա Վիվտաշը, ով անցած տարի ներկայացրել Հայաստանը Miss Supermodel Worldwide մրցույթում և վերադարձել տիտղոսներով»։
Ինչ վերաբերում է մեր մասնակցի հաղթանակին, ապա Յանան վստահաբար նշեց, որ Յուլիան բավականին մեծ շանսեր ունի հաղթելու, որովհետև լիովին համապատասխանում է մրցույթի պահանջներին, տիրապետում է լեզուների՝ ռուսերեն և անգլերեն, որը ևս մեկ դրական գնահատական է ժյուրիի կողմից։
Վերջում մեր զրուցակիցը շնորհակալություն հայտնեց իրենց գործընկերներին՝ լուսանկարիչ՝ Տիգրան Գալսյանին, «Sergey Zverev»-ի անվան գեղեցկության սրահից Ռոկսանա Առաքելյանին և « My Lab»-ից Տաթև Սամսոնյանին, «Luxor» հարսանյաց սրահին, The Muse–ին, Gloria Design-ին, մրցույթի գործընկեր՝ Exclusive Rent Car Service-ին և Exclusive Beauty Salon-ին, ինչպես նաև գլխավոր հովանավոր “H.A” Armenia («Հագուստի Աշխարհ»-խանութների ցանց)-ին։

Leave A Reply

Your email address will not be published.