Բրիթնի Սփիրսը երկրպագուներին շոկի է ենթարկել հոգեբուժական հիվանդանոցից դուրս գալիս արված լուսանկարով
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը երկրպագուներին շոկի է ենթարկել իր լուսանկարով, որն արվել է Բեւերլի Հիլզում գտնվող հոգեբուժական հիվանդանոցից դուրս գալուց հետո։ Երգչուհին կլինիկայում է ավելի քան 2 ամիս։
37-ամյա երգչուհու մազերը խճճված են, նա գիրացած տեսք ունի։ Սակայն ինչպես նշել են Բրիթնիի երկրպագուները, առաջինն աչքի են զարնում երգչուհու դեմքի արտահայտությունն ու հայացքը։
Օգտատերերի կարծիքով՝ Սփիրսի հայացքից տպավորություն է ստեղծվում, որ փոփ աստղը ուժասպառ վիճակում է եւ վատ է պատկերացնում՝ որտեղ է գտնվում։
Երգչուհու երկրպագուներին շոկի է ենթարկել այն, ինչ տեսել են, նրանք շուտափույթ ապաքինում են մաղթել Սփիրսին։