Ադելը կարող է կորցնել բազմամիլիոնանոց ունեցվածքը

0

30-ամյա երգչուհի Ադելն արդեն բազմաթիվ անգամներ փոշմանել է, որ ամուսնությունից առաջ համապատասխան պայմանագիր չի կնքել։ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ աստղերից մեկն ամուսնալուծության դեպքում կարող է ամուսնուն տալ ունեցվածքի կեսը։

Ադելը հանուն ամուսնությունը պահպանելու նույնիսկ պատրաստ էր լքել բեմը։ Բայց նույնիսկ արմատական միջոցները չեն փրկել հարաբերությունները։ Աստղային զույգի ընկերները վստահեցնում են, որ ամուսնալուծության մասին խոսել են դեռ Սուրբ ծնունդից առաջ։ Պատճառը զույգի լարված գրաֆիկն է. նրանք մշտապես տարբեր մայրցամաքներում են գտնվել եւ հազվադեպ են հանդիպել։

Картинки по запросу adel break up

Ամուսինները պետք է կիսեն 150 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ (մոտ 188 մլն դոլար) ունեցվածքը, որն այժմ տնօրինում է Ադելը։ Հունվարին նա Լոս Անջելեսում գտնվող բնակարանի սեփականության իրավունքը փոխանցել է ամուսնուն, իսկ փետրվարին 3 մլն ստերլինգով վաճառել Բրիտանիայում գտնվող բնակարանը։

Картинки по запросу adele husband

Չնայած սպասվող բարդություններին՝ երգչուհին ուրախությամբ է նշում բաժանումը։ Մարտին նա այդ իրադարձությունը նշել է ընկերուհու՝ Ջենիֆեր Լոուրենսի հետ՝ երեկույթ կազմակերպելով Նյու Յորքում գտնվող համասեռամոլների բարում։ Կարճ ժամանակ անց երկրպագուները նկատել են, որ Ադելը հանել է մատանին»։

Երգչուհու ընկերները վստահեցնում են, որ նա հուզված է նոր սիրավեպի հեռանկարով եւ խնդրում է իրեն  ծանոթացնել ամերիկացոի հետ։ «Նա այլ տղամարդու է որոնում եւ ընդունում է, որ Սայմոնի հետ ամեն ինչ ավարտված է»,- The Sun-ին հայտնել են աստղի ընկերները։

Leave A Reply

Your email address will not be published.