Կանացիության չորս գաղտնիք

0

Картинки по запросу beluchi

 

1. Զգացմունքներ

Կանայք վեց անգամ ավելի զգացմունքային են, քան տղամարդիկ. այդպիսին է նրանց ստեղծել բնությունը: Իսկ եթե մեզ ինչ-որ բան տրված է, ապա դա մի բանի համար պետք է: Սրանում է գաղտնիքը: Անհրաժեշտ է մեր բոլոր զգացմունքները հասկանալ եւ արտահայտել: Ընդ որում՝ չարժե զգացմունքները բաժանել լավի եւ վատի: Դրանք բոլորն անհրաժեշտ են լիարժեք կյանքի համար, դրանցից յուրաքանչյուրն օգնում է տղամարդուն հասկանալ՝ ինչ է ապրում կինը եւ ինչ է ցանկանում:

2. Թուլացում

Լարված կինը վանում է: Ընդ որում՝ ոչ միայն տղամարդկանց: Նա, կարծես, չի վստահում ոչ ոքի, ամեն ինչ պահում է վերահսկողության տակ, ամեն ինչ փորձում է պլանավորել: Այդպիսի կնոջը դժվար է պաշտպանել, նրան պետք չէ հոգ տանել, նա ինքն ամեն ինչ կանի: Եվ դժվար չէ կռահել, ինչպիսի տղամարդ կլինի նրա կողքին: Այնպես որ, ձգտեք թուլանալ՝ յոգա, լողավազան, մեդիտացիա… Միշտ կարող եք ձերը գտնել:

3. Բավականություն

Ամենը, ինչ անում է կինը, պետք է անի բավականությամբ: Դրանով նա ձգում է դեպի իրեն: Հաճույքով պատրաստված կերակուրը ավելի լավ կընդունվի, քան այն, որը ստիպված եք պատրաստել։ Տղամարդկանց համար կարեւոր է հասկանալ, որ կինը բավականություն է ստանում իր կողքին գտնվելիս: Քչերը կուզենան դավաճանել նման կնոջը: Այն ամենը, ինչ կյանքում բավականություն է պատճառում, բազմապատկվելու սովորություն ունի: Հավատացեք:

4. Ստեղծագործություն

Երեւակայությունն օգնում է լինել տարբեր, հետաքրքիր, յուրօրինակ: Սովորությունները հանգեցնում են մեխանիկական վիճակի, ձանձրույթը ներթափանցում է կյանք, հետաքրքրությունն անհետանում է: Ստեղծագործությունը հոգով է լցնում այն ամենն, ինչ անում է կինը: Գրավչության այս 4 գաղտնիքները կարող են օգնել ցանկացած կնոջ ավելի ցանկալի եւ հետաքրքիր դառնալ բոլորի համար, այդ թվում՝ ինքն իր համար, քանի որ սեփական անձի նկատմամբ սերն ամենակարեւոր գաղտնի բաղադրիչն է:

Leave A Reply

Your email address will not be published.