Ապրիլյան դիետա
Դիետայի այս տարբերակը հավասարակշռված է եւ կարող է նպաստել ինչպես նիհարելուն, այնպես էլ այդ ընթացքում էներգիան եւ առույգությունը պահպանելուն, ըստ որում` քաղցի զգացում չառաջացնելով Դիետան նախատեսված է մեկ շաբաթվա համար եւ հիմնված է բանջարեղենի ու տարբեր շիլաների վրա:
Դիետայի ճաշացանկը
Երկուշաբթի
Նախաճաշ. չամիչով եւ դդումով կորեկաձավարի շիլա, կանաչիով բոված հաց + թեյ:
Ճաշ. բանջարեղենային ապուր, շոգեխաշած գազար, շաղգամ եւ սոխ + սեւ սալորաչրի եւ խնձորի կոմպոտ:
Ընթրիք. հնդկաձավար (կարելի է ավելացնել մեղր եւ ձիթապտղի յուղ) + կիտրոնով թեյ:
Երեքշաբթի
Նախաճաշ. ծիրանաչրով եւ չամիչով հերկուլես, մրգային աղցան + հասմիկով թեյ:
Ճաշ. աղցան (շաղգամ, նեխուր, խնձոր), սնկապուր, բանջարեղենային ռագու + կոմպոտ:
Ընթրիք. աղցան (խնձոր, բազուկ, դդում), բրինձով տոլմա + թեյ:
Չորեքշաբթի
Նախաճաշ. բանջարեղենային աղցան, սեւ սալորաչրով բրինձի շիլա + թեյ:
Ճաշ. աղցան (խնձոր, սեւ սալորաչիր, թարմ բազուկ), ծաղկակաղամբի խյուս-ապուր, տապակած դդում + թեյ:
Ընթրիք. աղցան (շաղգամ եւ գազար), հնդկաձավար + թեյ:
Հինգշաբթի
Նախաճաշ. բնական յոգուրտով կամ հյութով մյուսլի, մրգեր + ծաղկային թեյ:
Ճաշ. աղցան (շաղգամ, գազար), լոլիկով կորեկաձավարի ապուր, շաղգամ (ջեռոցում բոված) + կանաչ թեյ:
Ընթրիք. տապակած խնձոր + բուսական թեյ:
Ուրբաթ
Նախաճաշ. աղցան (դդում, խնձոր, մեղր), դդումով կորեկաձավար:
Ճաշ. աղցան (հում բազուկ, գազար, դդում, խնձոր, կանաչի), բանջարեղենային ապուր, դդմիկներ + կոմպոտ:
Ընթրիք. աղցան (բազուկ, լոլիկ, սխտոր), բրինձի տոլմա + թեյ:
Շաբաթ
Նախաճաշ. հերկուլես, բազուկի խավիար + մեղրով կանաչ թեյ:
Ճաշ. աղցան (գազար, կանաչի), բորշ, շոգեխաշած բանջարեղեն, բոված խնձոր (կարելի է մեղրով) + հատապտուղներով մորս:
Ընթրիք. ծովային կաղամբ, ծաղկակաղամբ (շոգեխաշած) + թեյ:
Կիրակի
Նախաճաշ. գուրեւյան բրինձի շիլա, մրգային աղցան + բուսական թեյ:
Ճաշ. աղցան (բազուկ, գազար, մաղադանոս, սխտոր), տապակած բազուկով բորշ, ծաղկակաղամբի կոտլետներ եւ հնդկաձավար + կոմպոտ:
Ընթրիք. բանջարեղենով բրինձ (բանջարեղենը պետք է շոգեխաշել գոլորշիով + սոյայի սոուս) + բուսական թեյ: