Սերգեյ Լազարեւն անվանել է «Եվրատեսիլ»-ում գլխավոր մրցակցին
Փոփ երգիչ Սերգեյ Լազարեւը, որը Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ» երգի մրցույթին, «ОК на связи!» օնլայն շոուի ընթացքում պատմել է, թե ով է լինելու իր գլխավոր մրցակիցը։ Այս մասին հայտնում է «Одноклассники»-ի բլոգը։
«Ինձ համար գլխավոր մրցակիցն ինքս եմ 2016թ.-ին, քանի որ ինձ համեմատելու են ինձ հետ»,- հայտարարել է արտիստը եւ հավելել, որ մյուս մասնակիցների մասին խոսել դեռ վաղ է, քանի որ նրանց ելույթները բեմում չի տեսել։ Կատարողի խոսքով՝ «Կիպրոսը եւ Հունաստանը միշտ ֆավորիտների ցանկում են»։ Նա նշել է նաեւ շվեդներին, որոնք «հաճախ են հաղթել եւ միշտ լավ են ներկայացված»։
Երաժիշտը խոստովանել է, որ տրամադրված չէ որեւէ բան ապացուցել ինչ-որ մեկին եւ գնալ միայն հաղթանակի ետեւից։ «Ուզում եմ, որ ինձ համար ինչ-որ տարածք թողնեն։ Լինել առաջատարների եռյակում առաջին անգամ եւ նույնիսկ հնգյակում երկրորդ անգամ. դա պատվավոր է եւ լավ»,- ասել է նա։
«Եվրատեսիլ»-ն այս տարի անց կկացվի Թել Ավիվում մայիսի 14-18-ը։ Լազարեւը հանդես կգա «Scream» երգով, որը գրել է Ֆիլիպ Կիրկորովը հույն կոմպոզիտոր Դմիտրիս Կոնտոպուլոսի եւ ամերիկացի երգչուհի Շերոն Վոնի հետ։ 2016թ.-ին Լազարեւը «Եվրատեսիլ»-ում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել։