«Ադամյան» ապրանքանիշի 1000 հեռուստացույց շուտով կմտնի հայաստանյան շուկա. ընկերության հիմնադիրը հերքում է գործարանի գոյություն չունենալու լուրերը

0

Ադամյան» ապրանքանիշի 1000 հեռուստացույց պարունակող 2 կոնտեյներ այժմ գտնվում է Վրաստանի Փոթիի նավահանգստում, դրանք շուտով կտեղափոխվեն Հայաստան և կվաճառվեն հայկական շուկայում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Այ Էմ Ջի գրուպ» ՓԲԸ հիմնադիր Սուրեն Վարդանյանը:

Ընկերության հիմնադիրը հերքեց մամուլում տարածված  լուրերը, թե իրենց գործարանը գոյություն չունի։ Վարդանյանի խոսքով՝ Մերձավանում գտնվող գործարանում հեռուստացույցներ դեռ չեն արտադրվում, դրանց արտադրանքը, ինչպես որ ծրագրվել էր, կմեկնարկի 2 տարի անց, իսկ մինչ այդ Հայաստանում կվաճառվեն ընկերության կողմից արտասահմանում արտադրված հեռուստացույցները: Նա նշեց, որ իրենց ընկերության կողմից Հորդանանում արտադրված հեռուստացույցներն արդեն իսկ վաճառվում են Հայաստանում, որոնք այս պահին ներկայացված են «էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցում, իսկ գործարանում տարիներ անց հնարավոր կլինի հեռուստացույցներից բացի նաև այլ հայկական կենցաղային տեխնիկա տեղում արտադրել:

«Այժմ 2 կոնտեյներով 1000 հեռուստացույց գտնվում է Փոթիում: Եվս չորս կոնտեյներ ճանապարհին են՝ Կորեայից և Չինաստանից գալիս են Հայաստան: Երբ լինի կառավարության կողմից համապատասխան արտոնությունը, մեկ-երկու օրվա ընթացքում հեռուստացույցները Փոթիից կտեղափոխվեն Երևան»,- ասաց Վարդանյանը:

Սուրեն Վարդանյանը նշեց, որ իրենք սպասում են գործադիրի կողմից հարկային արտոնության տրամադրմանը, որի համար դիմել են փետրվարի 18-ին, սակայն դեռ պատասխան չեն ստացել:

«Հնարավոր է՝ չսպասենք հարկային արտոնության տրամադրմանը և արդեն երկուշաբթի օրվանից սկսենք փոխադրման գործընթացը: Արդեն ապրիլ ամսվա վերջին դրանք, հավանաբար, Հայաստանում կլինեն»,- նշեց Սուրեն Վարդանյանը:

2018թ. Դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մերձավանհամայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸի՝ կենցաղային տեխնիկայիարտադրության գործարանի բացմանըԱյն հայ— լիբանանյանսիրիական համատեղներդրումային ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքումծանոթացել ներդրված սարքավորումներինաշխատանքային պայմաններին և ծրագրերին

Վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել էոր նախնական կապիտալ ներդրումը ևգործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլարՍկզբնական փուլում գործարանըկունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղայինտեխնիկա՝ հեռուստացույցլվացքի մեքենաօդափոխիչսառնարան և տեխնիկաՆերդրումայինծրագիրն իրականացվելու է 3 փուլովառաջին փուլում իրականացվելու է տեխնիկայիհավաքագրումորը կտևի 2 տարիերկրորդ փուլում արդեն կսկսվի տեխնիկայի արտադրությանգործընթացըիսկ երրորդ փուլում կիրականացվի կենցաղային տեխնիկայի ամբողջականարտադրություն և ավտոմատացումՆախատեսվում էոր գործարանը կսպասարկի ոչ միայնՀայաստանըայլ նաև տարածաշրջանի և ԱՊՀ երկրները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրությանգործարանի հիմնումը և նշելոր կառավարությունը շարունակելու է աջակցել Հայաստանիտնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Leave A Reply

Your email address will not be published.