Ջեսիկա Ալբան՝ Brock Collection-ի զգեստով
Լոս Անջելեսում՝ Four Seasons հյուրանոցում, անցկացվել է «L.A.’s Finest» սերիալին նվիրված մամուլի ասուլիս։ Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ ծրագրի գլխավոր դերակատար, հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Ալբան։
37-ամյա աստղը հանդիպման համար հրաշալի զգեստ էր ընտրել. նա կրում էր Brock Collection ապրանքանիշի հավաքածուում ներառված սեւ զգեստ։ Ցածրակրունկ կոշիկները եւ հյուսքն ամբողջացնում էին ռոմանտիկ կերպարը։