Բրիթնի Սփիրսին բռնությա՞մբ են պահում հոգեբուժական հիվանդանոցում
2000-ականների փոփ արքայադուստր Բրիթնի Սփիրսի մայրն ակնարկել է, որ իր 37-ամյա դստերը սեփական կամքով չեն տեղափոխել հոգեբուժական կլինիկա։
Երգչուհին մի քանի օր առաջ առաջին անգամ է հանրությանը ներկայացել հոգեբուժական վերականգնողական կենտրոնում հայտնվելուց հետո։ Արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ աստղը բուժման է ուղարկվել նյարդային պոռթկման պատճառով, որն առաջացել է նրա հոր մոտ հիվանդության հայտնաբերումից հետո։ Սակայն վերջերս համացանցում նոր տեղեկատվություն է հայտնվել. հնարավոր է՝ Սփիրսին հիվանդանցում ուժով են պահում։
Համացանցում #FREEBRITNEY հեշթեգով ակցիա է սկսվել. երկրպագուները պահանջում են ազատել երգչուհուն կամ հերքել տեղեկատվությունը։ Դրանցից շատերը հավանում է նաեւ երգչուհու մայրը՝ Լինը, ինչը միայն հաստատում է երկրպագուների վարկածը։
Լինին դուր է եկել նաեւ երկրպագուի մեկնաբանությունը, որը խնդրում էր լսել երկրպագուի հատուկ թողարկումը, որում պնդում է արվում, թե երգչուհուն կլինիկայում պահում են իր կամքին հակառակ։
Ավելի վաղ հաղորդավում էր, որ նյարդային խանգարման պատճառ կարող էր դառնալ երգչուհու հոր լուրջ հիվանդությունը։ Նա երկու վիրահատության է ենթարկվել աղիների հիվանդությունների հետ կապված, որոնք հայտնաբերվել են նախորդ տարվա ավարտին։ Երկրորդ վիրահատությունից հետո, որը վերջերս է կատարվել, բարդություններ են սկսվել։