«Յուրացնելու ոչինչ չկար». Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Ջիգարխանյանից ոչինչ չի գողացել

0

40-ամյա դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կրկին հերքել է մեղադրանքները, թե կողոպտել է նախկին ամուսնուն՝ Արմեն Ջիգարխանյանին եւ յուրացրել նրա անշարժ գույքը։ Նա պնդում է, որ ունեցվածքը ձեռք է բերել նախքան դերասանի հետ ամուսնությունը, որն այնպիսի ֆինանսական վիճակում էր, որ «յուրացնելու ոչինչ չկար»։

Картинки по запросу jigarxanyan

Ամբողջ անշարժ գույքն իմ կողմից ձեռք է բերվել մինչ ամուսնությունը։ Իմ նկատմամբ 4 կամ 5 ստուգում է անցկացվել քննչական կոմիտեում եւ ոստիկանությունում. ես փաստաթղթերով հաստատել եմ իմ եկամուտները, ծնողներիս եկամուտները եւ խնայողությունները, եւ Արմենն Բորիսովիչին մերժել են քրեական գործ հարուցել։ Բացի այդ՝ Արմեն Բորիսովիչը յուրացնելոը ոչինչ չուներ։ Նախորդ կնոջից ամուսնալուծության պահին նաԱրբատում կես բնակարան ուներ։ Իր եկամուտներով նա հիմնականում պահել է կնջը, որը վերջին 20 տարիների ընթացքում ապրել է Ամերիկայում եւ չի աշխատել»,- «Дни.Ru»-ին տված հարցազրույցում զայրացած նշել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Картинки по запросу jigarxanyan

Դաշնակահարուհին զայրացած է եւ խոստովանում է, որ հաճույքով դատական հայց կներկայացներ վաճառված լրագրողների դեմ, որոնք կեղտոտ բամբասանքներ են տարածում։ Միայն թե Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի կարծիքով՝ Ռուսաստանում պատվի եւ արժանապատվության պաշտպանության մասին օրենսդրությունը չի աշխատում, այդ պատճառով ինքը ստիպված է համակերպվել լրատվամիջոցներում հայտնվող մտացածին տեղեկությունների հետ։

«Ես նախկինում եւս լսել եմ, որ պատվի եւ արժանապատվության պաշտպանության մասին օրենքը մեզ մոտ չի աշխատում։ Անձամբ համոզվեցի դրանում։ Հավանաբար ինչ-որ մեկը կարծում է, որ մեր քաղաքացիներն արժանի չեն դրան։ Բայց եթե ինքներս չենք գնահատում մեզ, ով կգանահատի եւ կհարգի մեզ»,- նշել է արտիստը։

Leave A Reply

Your email address will not be published.