«Միսս Բոլիվիա» մրցույթի հաղթողը հղիության պատճառով կզրկվի տիտղոսից
Նախորդ տարվա «Միսս Բոլիվիա» մրցույթի հաղթող Ջոյս Պրադոն հղիության պատճառով զրկվել է տիտղոսից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գեղեցկության մրցույթի կազմակերպիչների խոսքով՝ Պրադոն խախտել է մրցույթի կանոնները, որոնց համաձայն հաղթողն իրավունք չունի տիտղոսը կրելու ժամանակահատվածում ամուսնանալ և երեխա ունենալ:
Գեղեցկուհին, ով ավելի վաղ «Ինստագրամ»-ում մեծ ուրախությամբ կիսվել էր մայր դառնալու նորությամբ, դեռևս չի մեկնաբանել կազմկոմիտեի որոշումը: