Թագավորական օդաչուն Մեգան Մարքլի կամակորությունների պատճառով դուրս է եկել աշխատանքից
Մեգան Մարքլի անտանելի բնավորության մասին խոսակցությունները շրջանառվում էին դեռ շատ վաղուց։ Հենց դքսուհու պատճառով կես տարվա ընթացքում աշխատանքից ազատվեցին միանգամից մի քանի աշխատակիցներ։ Իսկ աղբյուրները մեկը մյուսի հետեւից պատմում են Քեյթ Միդլթոնի եւ նրա միջեւ առկա թշնամանքի մասին։
Բոլոր այս սկանդալներից հետո դքսուհին չի հանգստացել։ Հայտնի է դարձել, որ նրա պատճառով աշխատանքից ազատվել է նաեւ թագավորական օդաչուն, որը հոգնել է տանել հղի Մեգանի կամակորությունները։ Պրոֆեսիոնալ օդաչուին վերաբերել են որպես սննդամթերքի առաքիչի։ Տղամարդը վրդովվել է նման անհարգալից վերաբերմունքից, քանզի նա ստիպված էր գիշեր-ցերեկ բավարարել արքայազն Հարրիի կնոջ մթերային քնահաճույքները։
«Արքայազն Հարրին նրան մշտապես հրամայում է դքսուհու համար տանել «տարօրինակ» ուտեստներ։ Նա համաձայն չէր, որպեսզի օգտագործվեր որպես առաքիչ՝ 24/7 գրաֆիկով», — պատմել է աղբյուրը։
Այժմ թագավորական ընտանիքը փնտրում է նոր պրոֆեսիոնալ օդաչուի, որին պատրաստ են տարին 105հազար դոլար վճրել։ Կարո՞ղ է արդյոք նոր օդաչուն աշխատել Մեգանի հետ, դեռ պարզ չէ, — գրում է Radar Online-ը։