10 բլոգեր, ովքեր ամենից շատն են վաստակում աշխարհում
Ոմանց համար բլոգինգն ամենօրյա զբաղմունք է, որը նաև շատ եկամտաբեր է: Նման տենդենց նկատվել է 1999 թվականից: Ամեն ինչ սկսվել է շատերին հայտնի օնլայն օրագրերով, ինչպիսիք են Open Diary-ն, LiveJournal-ը, Pitas.com-ը կամ Blogger.com-ը:
Մեր օրերում բլոգինգով որևէ մեկին չես զարմացնի, քանի որ գրեթե բոլորն ունեն առնչություններ բլոգների հետ: Բլոգինգը, որպես մասնագիտություն, ևս հազվադեպ չի հանդիպում: Այսօր այս մասնագիտության շնորհիվ պրոֆեսիոնալ բլոգերները կարողանում են վաստակել աշխարհում բոլորից շատ:
10. Էդիսոն Թեն (Ewdison Then (SlashGear))- 60-80 հազար դոլար՝ մեկ ամսում
Էդիսոն Թենը տեխնիկայի և էլեկտրոնիկայի մասին գրող կայքի հիմնադիրն ու խմբագիրն է, ինչպես նաև վարում է բլոգ այդ կայքում, և R3 Media LLC ընկերության նախագահն է։ Եթե դուք փնտրում եք նոր գադջետների մասին մանրամասն ինֆորմացիա, ուզում եք հասկանալ՝ որոնք են դրանց առանձնահատկություննրը կամ գլխավոր առավելությունները, ուրեմն Թենի SlashGear բլոգը ձեզ համար է։ Բացի այդ, բլոգում կարող եք գտնել տեղեկատվություն նոր հավելվածների մասին։ Հիմնական եկամուտը Թենը ստանում է գովազդներից։ SlashGear-ը համարվում է ամենահայտնի և կայացած բլոգը, որը ստեզծվել է WordPress հարթակում։
9. Մեթ Մարշալ (Matt Marshall)- 50-100 հազար դոլար՝ մեկ ամսում
Մեթ Մարշալը սկսել է գրել իր բլոգը դեռ 2006 թվականին: Ավելի ուշ նա հիմնադրել է VentureBeat-ը, որը պատմում է տեխնոլոգիական նորությունների մասին: Այստեղ կարող եք գտնել ամեն ինչ տեխնոլոգիաների և ֆինանսների մասին:
8. Ջինա Տրապանի (Gina Trapani)- 110 հազար դոլար՝ մեկ ամսում
Ջինան ամենահաջողակ կին բլոգերն է։ Սոցիալական մեդիայում ակտիվ գործունեություն ծավալող Ջինան ամենահայտնի բլոգներից մեկի՝ Lifehacker-ի հիմնադիրն է։ Բլոգը պատմում է այն մասին, թե ինչպես է կարելի հեշտացնել կյանքը պարզ խորամանկությունների միջոցով։
7. Քոլիզ Թեդ (Collia Ta‘eed) 55-120 հազար դոլար՝ մեկ ամսում
Քոլիզը TutsPlus-ի հիմնադիրն է։ Այս բլոգում կարող եք գտնել վեբ-դիզայնի մասին տարատեսակ խորհուրդներ, դասախոսություններ։ Քոլիզը ոչ միայն գումար է աշխատում այս բլոգում, այլև վճարում է բլոգին թղթակցող բոլոր լրագրողներին։
6. Ջեյք Դոբկի (Jake Dobki)- 80-110 հազար դոլար՝ մեկ ամսում
Դոբկին հայտնի Gothamist.com բլոգի հիմնադիրն է։ Այս բլոգը պատմում է մշակութային նորությունների մասին, տեղեկացնում է, թե որտեղ են տեղի ունենում ամենից հետաքրքիր ցուցահանդեսները, ֆեսթերը և այլն։ Սա հրաշալի հարթակ է՝ հատկապես ճանապարհորդների համար։
5. Թիմըթի Սայքս (Timothy Sykes)- 150-180 հազար դոլար՝ մեկ ամսում
Եթե դուք ցանկանում եք իմանալ, թե ինչպես շատ գումար վաստակել, ապա այս բլոգը ձեզ համար է: Սայքսն իր ընթերցողներին է ներկայացնում ոգևորող պատմություններ, խորհուրդներ, որոնք օգնում են հաջողություններ գրանցել բիզնեսի ոլորտում:
4. Վիտալի Ֆրիդման (Vitaly Friedman)- 150-190 հազար դոլար՝ մեկ ամսում
Վիտալին վեբ-դիզայնի մասին պատմող SmashingMagazine-ի հիմնադիրն է: Վեբ-դիզայնի ոլորտում այս բլոգը համարվում է լավագույնը: Այստեղ կարող եք գտնել ամենաթարմ նորությունները վեբ-դիզայնի ոլորտում:
3. Մարիո Լավանդերիա (Mario Lavandeira (Perez Hilton))- 200-400 հազար դոլար՝ մեկ ամսում
Բլոգեր Մարիա Լավանդերիան, նույն ինքը՝ բլոգների ոլորտում հայտնի Պերիս Հիլթոնը, սկսել է իր գործունեությունը 2005 թվականին:
PerezHilton բլոգը լի է բամբասանքներով, ինտրիգներով, սկանդալներով, հետաքննություններով և նորություններով, որոնք հիմնականում վերաբերում են շոու բիզնեսին: Այսօր նպանատիպ լրագրությունը համարվում է ամենաբարձր վարձատրվողը:
2. Փեթ Քեշմոր (Pete Cashmore)- 560-600 հազար դոլար՝ մեկ ամսում
Mashable հայտնի է գրեթե բոլորին: Այս բլոգը ստեղծվել է հենց Փեթի կողմից: Mashable-ը հարթակ է, որտեղ կարող եք գտնել նորություններ տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի, ապրելու ոճի, զանազան հետաքրքրությունների մասին:
Հիմա Փեթը համարվում է ամենաերիտասարդ և ամենաբարձր վարձատրվող բլոգերը: Նա 29 տարեկան է:
1. Մայքլ Արինգթոն (Michael Arrington)- 500-800 հազար դոլար՝ մեկ ամսում
Արինգթոնը ստեղծել է TechCrunch-ը, որը համարվում է տեխնոլոգիական նորությունները համակարգող լավագույն հարթակներից մեկը:
Արինգթոնին նաև անվանում են նորագույն տեխնոլոգիաների ոլորտում ամենատպավորիչ երիտասարդներից մեկը: Կա կարծիք, որ, եթե մի փոքր անգամ տեղեկացված եք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, ապա վստահաբար ճանաչում եք Արինգթոնին