Սելենա Գոմեսը Քարդի Բիի հետ անակնկալ կերպով ելույթ է ունեցել Coachella փառատոնի ժամանակ
26-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը Քարդի Բիի եւ Ozuna-յի ելույթի ժամանակ անակնկալ կերպով բեմ է դուրս եկել։ Երաժիշտները Coachella փառատոնի ժամանակ միասին կատարել են Taki Taki համատեղ հիթը։ Միջոցառումը տեղի է ունեցել Քալիֆորնիայում։
Այս ելույթը երգչուհու համար հոգեբուժական կլինիկայում վերականգնողական բուժում ստանալուց հետո առաջինն էր։ Սելենան ներկայացել է սպիտակ կոստյումով․ ազատ ու լայն տաբատ, տոպ եւ բարձրակրունկներ։
Երեւում է, որ երգչուհին վայելել է իր ելույթը, փառատոնի հյուրերն ու հանդիսատեսը նրան բուռն ծափահարություններով են դիմավորել։ Քարդի Բին իր Instagram-ում ետնաբեմում արված լուսանկար է տեղադրել։ Կադրում երգչուհին Սելենայի եւ DJ Սնեյքի հետ է։