Moschino-ն կսկսի The Sims համակարգչային խաղի հերոսներով հագուստ վաճառել

0

Իտալական Moschino նորաձեւության տունը Maxis համակարգչային խաղերի ստուդիայի հետ համատեղ թողարկել է հագուստի եւ աքսեսուարների հավաքածու, որը մշակել են The Sims հայտնի վիդեոխաղերը։ Այս մասին հայտնում է Electronic Artsպաշտոնական կայքը։

Картинки по запросу moschino sims

Հայտնի վիդեոխաղից ոգեշնչվելով ամերիկացի դիզայները ստեղծել է հավաքածու, որը կներկայացվի ամենամյա Desert Party երեկույթի ընթացքում՝ այս շաբաթ Քալիֆորնիայում։ Բոլոր իրերը զարդարված են վառ պրինտերով եւ The Sims տարբերանշաններով։ Որոշ իրերի վրա առկա է Moschino ապրանքանիշի լոգոտիպը եւ հերոսների պատկերները։

Картинки по запросу moschino sims

The Sims-ի սկզբունքը շատ մոտ է բրենդի կրեատիվ տնօրեն Ջերեմի Սքոթի ակզբունքին․ հորինված հերոսների եւ հետաքրքրաշարժ պատմությունների ստեղծում։ Ապրիլի 14-ից Moschino X The Sims հավաքածուն հասանելի կլինի բրենդի բոլոր բուտիկներում եւ նրանց կայքում

Leave A Reply

Your email address will not be published.