Մարմնամարզության հավաքականի երեք անդամներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

0

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստանի հավաքականից Արթուր Դավթյանը բազմամարտում հավաքելով 82.465 միավոր և գրավեց 8-րդ տեղը՝ դուրս գալով եզրափակիչ: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքեց 14.766 միավոր (2-րդ տեղով), իսկ Արթուր Թովմասյանը՝ 14.700 միավոր: Երկուսն է դուրս են եկել եզրափակիչ:

Նժույգթափերի վարժությունում Հարություն Մերդինյանը հավաքեց միայն 12.866 միավոր և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

Եզրափակիչները կկայանան ապրիլի 14-ին:

Leave A Reply

Your email address will not be published.