Սաուդյան Արաբիայում սկսել են աշխատել առաջին կին-ավիադիսպետչերները

0

Սաուդյան Արաբիայի «Ջիդդա» օդանավակայանում աշխատանքի են ձեռնամուխ եղել առաջին տասնմեկ կին-ավիադիսպետչերները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին հայտնել Է Saudi Gazette հրատարակությունը: Ավելի վաղ նրանք բոլորն անցել են իր տեսակի մեջ առաջին վարժական ծրագիրը, որը թագավորությունում կանանց պատրաստում Է ավիադիսպետչերների աշխատանքին: Ներկայում համանման ուսուցում են անցնում սաուդացի եւս տասնհինգ կանայք:

Картинки по запросу AVIA DISPECHER WOMAN

«Ընկերությունը կանանց աշխատանքի Է ընդունում տարբեր ոլորտներում՝ իրենց ավանդը ներդնելու «Տեսլական-2030»-ում եւ ընդլայնելու սաուդացի կանանց մասնակցությունը աշխատանքի շուկային»,-հանդիսավոր արարողությանը հայտարարել Է Saudi Air Navigation Services-ի գործադիր տնօրեն Ռայան Տարաբզոնին: Կին-ավիադիսպետչերների պատրաստման՝ մեկ տարվա համար նախատեսված ծրագիրն ընդգկում Է տասներեք առարկա, այդ թվում՝ ֆիզիկա, մաթեմատիկա, ավիացիոն տերմինաբանություն, ինչպես նաեւ ավիադիսպետչերների մի շարք բազային վարժական դասընթացներ: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի «Տեսլական-2030» բարեփոխումների ծրագիրը միտված Է նավթից երկրի տնտեսության կախվածության նվազեցմանը, տնտեսության մասնավոր հատվածների, այդ թվում՝ առողջապահության, կրթության, ենթակառուցվածքի, հանգստի եւ զբոսաշրջության զարգացմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Leave A Reply

Your email address will not be published.