Միք Ջագերը սրտի վիրահատության պատճառով հետաձգել է համերգային մեծ շրջագայությունը
Հայտնի անգլիացի ռոք-երաժիշտ եւ The Rolling Stones խմբի մեներգիչ 75-ամյա Միք Ջագերն իր երկրպագուներին զգուշացրել է, որ սրտի վիրահատության պատճառով հետաձգում է համերգային շրջագայությունը։ Այս մասին իր Instagram-ում հայտնել է Միք Ջագերի խմբի վոկալիստը։ Երգչին անհապաղ անհրաժեշտ է սրտի վիրահատություն։
75-ամյա ռոք-երաժիշտը ներողություն է խնդրել երկրպագուներից, որոնք արդեն գնել են համերգի տոմսերը, սակայն նշել է, որ առողջական խնդիրների պատճառով ստիպված է հետաձգել համերգը։ Նա չի մանրամասնել, թե ինչ խնդիրներ ունի, սակայն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնի է դարձել, որ ապրիլի սկզբին նրան վիրահատելու են Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում։
Շրջագայության մեկնարկը նախատեսվում էր ապրիլի 20-ին՝ Մայամիից, սակայն հաղորդագրության մեջ նշվում է, որ բժիշկները երգչին խորհուրդ են տվել անցնել վերականգնողական կուրս, որը կտեւի մինչեւ ամառ։