Շառլ Ազնավուրին նվիրված ցուցահանդես՝ Ֆրանսիայում

0

Մարսելի Բուզինե պալատում Ֆրանսիայում առաջին անգամ կբացվի ցուցահանդես, որը  նվիրված կլինի ծագումով հայ՝ ֆրանսիացի լեգենդար շանսոնյե, Շառլ Ազնավուրի կյանքին եւ արվեստին։

«Անհայտ Ազնավուր» խորագիրը կրող ցուցահանդեսի ժամանակ ներկայացված կլինեն շանսոնյեի արխիվային լուսանկարներն ու անձնական իրերը։ Դրանցից մեկում Ազնավուրը պատկերված է անվաչմուշկներով։

Картинки по запросу sharl aznavur

Ինչպես պատմում է շանսոնյեի որդին՝ Միշա Ազնավուրը, պատերազմի տարիներին անվաչմուշկներն օգնել են, որպեսզի նա աննկատ շրջեր քաղաքով եւ օգներ բազմաթիվ փախստականների։

«Մի անգամ Ազնավուրը ներկա է գտնվել Ժան Պոլ Բելմոնդոյին նվիրված ցուցահանդեսին։ Դիտելով այն նա կատակել է․ «Ինչու՞ ես էլ իմ առանձին ցուցահանդեսը չունենամ»։ Այս ցուցադրությունը պատմում է մի Ազնավուրի մասին, որին մենք չենք ճանաչել», — 20minutes.fr հրատարակչությանն ասել է միջոցառման կազմակերպիչ՝ Վալերի Ֆեդելը։

Նրա խոսքերով ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ Ազնավուրի կենդանության օրոք եւ հենց ինքն է տվել դրա հիմնական միտքը։

Leave A Reply

Your email address will not be published.