Նոր արգելք. ինչ թույլ չի տվել Մեգան Մարքլին սկեսրայրը

0

Արքայազն Չարլզը որդու՝ Հարրիի կնոջը թույլ չի տվել թագով ներկայանալ առաջին պետական ընթրիքին։ Այս մասին հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին։

Картинки по запросу meghan markle

Աղբյուրը պատմել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Ֆիջի կատարած այցի ընթացքում Մեգան Մարքլը ցանկացել է կրել թագավորական ընտանիքի հավաքածուի գլխազարդը, որը զարդարված է թանկարժեք քարերով, սակայն Չարլզը թույլ չի տվել։ Նա կոչ է արել հրաժարվել այդ ընտրությունից, քանի որ թագն ընդունված չէ կրել  որոշ երկրներում. այն չափազանց «արտասովոր է» եւ «հիշեցնում է անցյալի մասին»։

«Մեգանը դրանում ոչինչ չէր հասկանում, քանի որ այդ դերը նրա համար նոր էր։ Այդ պատճառով արքայազն Չարլզը բացատրել  է, որ թագն այս դեպքին չի համապատասխանում։ Դա շատ սիրալիր էր»,- ասել է աղբյուրը։

Միջոցառման ընթացքում Սասեքսի դքսուհին երկար կապույտ զգեստ է կրել, որի հեղինակը լոնդոնյան Safiyaa ապրանքանիշն է, ինչպես նաեւ թանկարժեք քարերով զարդարված խոշոր ականջօղեր։ Թագի բացակայությունը գրավել էր լրագրողների ուշադրությունը, քանի որ այդ օրերին արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, Բուքինգհեմյան պալատում Նիդերլանդների թագավորին դիմավորել էր ադամանդե թագով, որը պատկանել է արքայադուստր Դիանային։

Leave A Reply

Your email address will not be published.