Հնդկական սերիալների աստղերը կպարեն, իսկ հայ երգիչները կերգեն հնդկերեն. Երևանում կկայանա հնդկա-հայկական մեծ համերգ

0

Մայիսի 31-ին Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, առաջին անգամ կկայանա հնդկա-հայկական մեծ համերգային ծրագիր՝ հնդիկ եւ հայ աստղերի մասնակցությամբ: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան «Մերժվածը», «Թռիչք» եւ այլ հնդկական սերիալներից հայտնի աստղեր Ռաշամի Դեսաին, Թինա Դատան, Սպանդան Չատուրվերդին, Գաուրավ Չոպրան, Վիջաենդրա Կումերիան, Մրունալ Ջային, որոնք հանդես կգան հայ արտիստների՝ Միհրան Ծառուկյանի, Էրիկի, Արսեն Սաֆարյանի, Գոռ Հակոբյանի, Ալլա Լեւոնյանի, Ռաֆայել Երանոսյանի եւ Վարդան Սարգսյանի հետ: Եվ սա բնավ էլ ապրիլմեկյան կատակ չէ, այլ համերգային մեծ հրավառություն, որի ականատեսը կլինեք մայիսի վերջին: Ի դեպ, Վարդանը նաեւ շոու-ծրագրի կազմակերպիչներից է. նա NEWS.am STYLE-ին պատմել է համերգի առաջին մանրամասների մասին:

На данном изображении может находиться: 14 человек, в том числе Vardan Sargsyan и Mihran Tsarukyan, люди улыбаются, текст

Երգիչ-հաղորդավարը նշում է՝ հեշտ չի եղել հնդիկ աստղերի մասնակցությունը ապահովելը, քանի որ նրանք բոլորն էլ Հնդկաստանում զբաղված են նկարահումներով, սակայն կազմակերպիչներին, այնուամենայնիվ, հաջողվել է նրանց հետ համաձայնություն կնքել.

Առհասարակ, հեշտ չէր, բայց քանի որ նրանք գիտեն, որ այստեղ շատ երկրպագուներ ունեն, որոնք դիտում են իրենց մասնակցությամբ հեռուստասերիալները, շատերը, որոնք այդ օրերին ավելի ազատ գրաֆիկ ունեին, համաձայնեցին գալ: Հոնորարների մասին, իհարկե, բարձրաձայնել չեմ կարող, բայց ամեն դեպքում՝ մատչելի հաճույք չէր: Նրանք շատ զբաղված արտիստներ են, որոնք ամեն օր նկարահանումների մեջ են»:

Leave A Reply

Your email address will not be published.