Քիմ Քարդաշյանը՝ արքայադուստր Ժասմինի կերապարում․ աստղը՝ ընկերոջ հարսանիքին
Դեռ օրերս Քիմ Քարդաշյանը Versace ապրանքանիշի հագուստով փայլում էր Փարիզում։ Լուրեր էին շրջանառվում, որ մեկնել էր հզոր գովազդային ընկերության հետ պայմանագիր կնքելու։ Եվ ահա ռեալիթի շոուի աստղն արդեն Լոս Անջելեսում է եւ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ։
Երեկ Քիմն իր Instagram-ում ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի եւ երեք երեխաների հետ լուսանկար էր հրապարակել, իսկ այսօր պապարացիները նրան «բռնացրել են» նոր կերպարում։ Նա ընկերոջ հարսանեկան խնջույքին ներկայացել է արքայադուստր Ժասմինի կերպարանքով։
Նա կրում է հնդկական ոճի հանդերձանք, նրա կերպարը համալրում էր գլխազարգը։ Իսկ ավագ դուստրը՝ Նորթը նախընտրել է վարդագույն զգեստ եւ Dr.Martens բրենդի կոշիկներ։ Նա իրական ոճի օրինակ է մեծանում։