Հայուհի Զառա Գեմիլյանը դարձել է «Միսս Կալիֆոռնիա» մրցույթի հաղթող

0

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակություն հաստատած հայազգի Զառա Գեմիլյանը հաղթող է ճանաչվել «Միսիս Կալիֆոռնիա 2019» մրցույթում: Այս մասին հայտնում է rusarminfo-ն:

Հաղորդվում է, որ հայազգի գեղեցկուհին ծնվել է 1983 թվականին՝ Հայաստանում, որոշ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, որից հետո մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:

Картинки по запросу Զառա Գեմիլյան

«Հայաստանն ինձ համար միշտ անուրջների վայր է եղել: Երբ ես երեխա էի, ես ամեն ամառ այնտեղ էի գնում: Հայաստանն ինձ համար միշտ անհոգ ու երջանիկ վայր է եղել: Ես սիրում եմ ճանապարհորդել ու շատ սիրելի քաղաքներ ունեմ, բայց ոչինչ չի համեմատվի այն զգացողության հետ, որը ես զգում եմ, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասել է գեղեկցուհին:

Աղբյուրը հայտնում է, որ Զառա Գեմիլյանն ավարտել է տեղի մասնավոր համալսարաններից մեկն ու մինչ մրցույթին մասնակցելն աշխատել է մարքեթինգային ոլորտում: Իսկ վերջերս էլ որոշել է ուժերը չափել գեղեկցության մրցույթներում: Վերջին մրցույթում գրանցած հաջողությունից հետո նա զբաղվում է նաև բարեգործությամբ: Նման մրցույթներին մասնակցությունը նա կարևորում է այն առումով, որ այսկերպ անգամ օվկիանոսից այն կողմ հնարավորություն է լինում բոլորին ցուցադրել հայ կանանց ու աղջիկների գեղեկցությունը:

Картинки по запросу Զառա Գեմիլյան

Հաղորդվում է, որ Զառա Գեմիլյանն ապագայում ծրագրում է ներկայացնել ԱՄՆ-ն «Միսս աշխարհ» մրցույթում:

 

Картинки по запросу Զառա Գեմիլյան

Leave A Reply

Your email address will not be published.