Կենդանակերպի երեք նշան, որոնց հաճախ են դավաճանում

0

Ջրհոս (հունվարի 20-ից փետրվարի 18)

Ջրհոսները հայտնի են նրանով, որ սառն են եւ ոչ զգայուն: Չնայած նրանք հոգու խորքում վատ մարդիկ չեն, նրանք իրենց սառնությունն օգտագործում են որպես պաշտպանական մեխանիզմ՝ ժամանակից շուտ մտերմությունից խուսափելու համար: Ջրհոսների զուգընկերը կարող է խնդիր ունենալ մտերմության զգացողության հետ կապված եւ կարող է որոշել, որ Ջրհոսն անտարբեր է իր հանդեպ: Եվ քանի որ Ջրհոսները հաճախ զբաղված են աշխարհը փոխելով, նրանաց զուգընկերները կարող են միայնակ զգալ: Նման իրավիճակում նրանք կսկսեն այլ կապեր որոնել, այլոց ուշադրությունն ու մտերմությունը:

Խեցգետին (հունիսի 21-ից հուլիսի 22)

Տրամադրության հաճախակի փոփոխությունների եւ եսասիրության պատճառով Խեցգետինները կարող են իրենց զուգընկերոջը դավաճանության մղել: Նրանք սիրող եւ հոգատար են, բայց հաճախ իրենց թույլ են տալիս զուգընկերոջ հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորել, ինչը կարող է զուգընկերոջը մղել այլ մարդու փնտրել, որն այդքան կտրուկ չէ արտահայտություններում:

Կույս (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 22)

Կույսերը կյանքի հանդեպ մեթոդական հայացքներ ունեն եւ հաճախ այնքան են տարվում մանրուքներով, որ կարող են մոռանալ ժամանակ տրամադրել իրենց զուգընկերոջը: Նրանք նաեւ ծայրահեղ անպաշտպանության զգացողություն ունեն եւ դժվարությամբ են ընկալում, որ իրենք հրաշալի են եւ արժանի են սիրո:

 

Leave A Reply

Your email address will not be published.