Chanel-ը եւ Ֆարել Ուիլյամսը թողարկել են երկար սպասված համատեղ հավաքածուն
Այն մասին, որ Chanel-ը պետք է երաժիշտ Ֆարել Ուիլյամսի հետ համատեղ հավաքածու թողարկի, հայտնի է դարձել դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին։ Մի քանի օր առաջ երգիչը հրապարակել է հավաքածուի թիզերը, իսկ այսօր արդեն համացանցում հայտնվել է երկար սպասված համագործակցության լուքբուքը։
Դրանում ներառված են բլուզներ, որոնք զարդարված են քարերով եւ կարով, երկար ծածկոց-խալաթներ, գրառումներով լոնգսլիվեր, խոշոր զարդեր, հայելային ակնոցներ եւ պայուսակներ։
Այն նկարահանվել է տրոպիկական բույսերի, նեոնային լամպերի եւ գիշերային բնապատկերների ֆոնին՝ Ֆարելի եւ ռուս սուպերմոդել Քրիս Գրիկայտեի մասնակցությամբ։
Երաժիշտը կիսվել է նաեւ տեսանյութով, որում իր հետեւորդներին պատմում է, որ նոր հավաքածուի անունը տվել է Կարլ Լագերֆելդը։