Երբ ձեզ սուրճ չի կարելի, բայց շատ եք ցանկանում խմել

0

Եթե ձեզ սուրճ չի կարելի, բայց շատ եք ցանկանում խմել, ապա կարող եք օգտագործել օրգանիզմի վրա կոֆեինի ազդեցությունը չեզոքացնող այս 5 համեմունքները: Որոնք են դրանք:

Картинки по запросу Սուրճ

• Սև պղպեղ
Սև պղպեղը մարսողական համակարգի վրա թողնում է մաքրող ազդեցություն, դուրս է հանում տոքսինները, լավացնում է նյութափոխանակությունը, խթանում է ստամոքսի աշխատանքը, հանդիսանում է հիանալի անտիսեպտիկ միջոց:

• Հիլ (кардамон)
Հիլը հանգստացնող ազդեցություն ունի: Այն ամրացնում է ստամոքսը և սուրճին աննկարագրելի բույր է հաղորդում իր մեջ պարունակվող եթերայուղերի շնորհիվ:

• Մեխակ
Մեխակը խթանում է արյան շրջանառությունը և իջեցնում է արյան ճնշումը: Տաք սուրճի մեջ մեխակի մեկ գլխիկ գցեք: Դրա եթերայուղերը սուրճը բուրավետ են դարձնում և նպաստում են կոֆեինի բացասական ազդեցության նվազմանը:

• Դարչին
Դարչինը նվազեցնում է օրգանիզմի վրա սուրճի թթվային ազդեցությունը: Կարող եք տաք սուրճի մեջ դարչինի փայտիկ կամ փոշի ավելացնել:

• Կոճապղպեղ
Կոճապղպեղը հանգստացնող ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, նպաստում է ցավերի և սպազմերի հանգստացմանը, խթանում է ստամոքսաաղիքային համակարգի աշխատանքը: Սուրճի մեջ կոճապղպեղի փոշի կամ թարմ արմատի մի փոքրիկ կտոր ավելացրեք:

Leave A Reply

Your email address will not be published.