Ավստրալիայում հայտնվել Է հավելված, որը կօգնի կայանատեղի գտնել բոլոր քաղաքներում

0

Ավստրալիայի Չառլզ Սթերթի անվան միջտարածաշրջանային համալսարանից մի խումբ հետազոտողներ գիտությանն օգնության են կոչել ավտոսիրողներին եւ մշակել նոր շարժական հավելված, որը վարորդներին կօգնի գտնելու իդելական, ազատ եւ նշանակման վայրին որքան կարելի Է մոտ կայանատեղի: Այն մասին, թե ինչպես Է գիտնականներին ու ծրագրավորողներին հաջողվել միավորել բարձրագույն մաթեմատիկան, ալգորիթմերն ու արհեստական ինտելեկտը, պատմել Է Port Macquarie News ավստրալական թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտական խումբը՝ Սաբիհ Ռեմանի ղեկավարությամբ, սկզբունքորեն նոր հավելված Է մշակել շարժական հեռախոսի համար, որն ավտոմեքենավարներին կօգնի «իդեալական կայանատեղի գտնել»՝ օգտագործելով դինամիկ տվյալները կոնկրետ ավտոկայանատեղիի վերաբերյալ՝ կանխատեսելու հասանելի վայրերի առկայությունը ցանկացած ժամանակ: «Մեր հավելվածը շատ հետաքրքիր կլինի բոլոր ավտոսիրողների համար:

Ասենք, եթե դուք գործուղման եք եկել որեւԷ քաղաք եւ պետք Է գնաք կարեւոր գործնական հանդիպման, ինչպե՞ս գտնել կայանատեղի: Այս հավելվածն օգտագործելու դեպքում շատ դյուրին կլինի. ձեր փոխարեն ամեն բան անում են ալգորիթմերը, որոնք կարող են կայանման վայր գտնել եւ ձեր այցի պահին դրա հասանելիությունը գնահատել 75-ից մինչեւ 80 տոկոսի ճշտությամբ»,-պատմում Է դոկտոր Ռեմանը:

Սթերթի համալսարանի գիտնականներն ու մշակողներն ակնկալում են, որ իրենց ստեղծած հավելվածն անպայման պահանջարկ կվայելի ինչպես սովորական ավտոսիրողների, այնպես Էլ ճանապարհային երթեւեկության կառավարմամբ զբաղվող քաղաքային ծառայությունների շրջանում, քանի որ վարորդներին հասցեականորեն ուղղորդելով դեպի կայանման վայրեր, կօգնի զգալիորեն բեռնաթափել խոշոր քաղաքների փողոցները եւ կարող Է նույնիսկ դրանք ազատել խցանումներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Leave A Reply

Your email address will not be published.