«Գահերի խաղ»-ի աստղ Էմիլյա Քլարքը պատմել Է նկարահանումների ժամանակ տարած ինսուլտի մասին
Դերասանուհի Էմիլյա Քլարքը, որը հայտնի Է Դեյեներիս Թարգարիենի դերով «Գահերի խաղը» սերիալում, պատմել Է նկարահանումների ժամանակ տարած ինսուլտի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դա տեղի Է ունեցել 2011 թվականին, երբ դերասանուհին, որն այն ժամանակ 24 տարեկան Էր, նկարահանվում Էր երկրորդ եթերաշրջանում: Նա վարժանքի Էր պատրաստվում մարզասրահում, բայց հանդերձարանում հանկարծ գլխապտույտ եւ սաստիկ ցավ Է զգացել, ինչի պատճառով քիչ Է մնացել կորցնի գիտակցությունը:
«Շշատող, ծակող, ճնշող ցավը սաստկանում Էր: Ինչ-որ կերպ ես հասկանում Էի, որ դա կապված Է ուղեղի վնասման հետ»,- ասել Է Քլարքը The New Yorker-ում հրապարակված հարցազրույցում: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են արյան ենթարախնոիդային զեղում՝ ինսուլտի ծանր տեսակ, որի դեպքում հիվանդների մեկ երրորդից ավելին մահանում Է:
Դերասանուհին ուղեղի երկու վիրահատություն Է տարել, որոնց միջեւ շարունակել Է նկարահանումները: Քլարքի խոսքով՝ ինքը կարողացել Է վերականգնվել հիվանդությունից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: