Բարբարա Սթրեյզանդը Մայքլ Ջեքսոնի հետ կապված սկանդալի վերաբերյալ հայտարարություն է արել
Ամերիկացի դերասանուհի, երգչուհի Բարբարա Սթրեյզանդը մեկնաբանել է «փոփ արքա» Մայքլ Ջեքսոնի դեմ ուղղված մեղադրանքները, ըստ որոնց հայտնի երգիչը մանկապիղծ էր: Այս մասին հայտնում է Daily News-ը։
Ինչպես նշվում է, նա հավատացել է այն պատմություններին, որոնք նկարագրվում են «Լքելով Նեւերլենդը» ֆիլմում։ Սակայն նա նշել է, որ մեղավոր է համարում ավելի շատ մանկապղծության զոհ դարձած՝ Ուեյդ Ռոբսոնի եւ Ջեյմս Սեյֆչակի ծնողներին:
Դերասանուհին հավելել է նաեւ, որ տուժածների հետ պատահածը վերջիններիս «չի սպանել», եւ նրանք նույնպես որոշակի էյֆորիա են զգացել Ջեքսոնի կողքին գտնվելով:
Նա նշել է, որ փոփ-երգչի սեքսուալ պահանջները նրանն էին, որոնք տեղի են ունեցել կամ մանկության տարիներին, կամ իր բնությունն է այդպիսին։
Հիշեցնենք, որ «Լքելով Նեւերլենդը» ֆիլմում ներկայացված են Ջեյմս Սեյֆչակի ու Ուեյդ Ռոբսոնի պատմությունները, ըստ որոնց՝ տղաները 10 եւ, համապատասխանաբար, 7 տարեկանում ընկերացել են երգչի հետ, իսկ հետո դարձել նրա սեռական բռնության զոհերը: Ֆիլմում Ռոբսոնը և Սեյֆչակը կիսվում են «փոփ-արքայի» մասին տհաճ հիշողություններով, որոնց մասին լռել էին տարիներ շարունակ: