Տարօրինակ նշան Յուլյա Նաչալովայի հուղարկավորության օրը

0

Տրոյեկուրովյան գերեզմանատան աշխատակիցներն առեղծվածային սիմվոլ են նկատել 38 տարեկան հասակում մահացած երգչուհի Յուլյա Նաչալովայի վերջին ապաստանի մոտ։

Картинки по запросу юлия началова

Հուղարկավորության օրը Նաչալովայի մահը սգացել են նրա ծնողները, միակ դուստրը՝ Վերան, նախկին ամուսինը՝ Եվգենի Ալդոնինը, կնքամայր Լարիսա Դոլինան։

Ֆիլիպ Կիրկորովը, Կատյա Լելը, Անաստասիա Ստոցկայան եւ այլ աստղեր լրագրողների հետ կիսվել են Յուլյա Նաչալովայի մասին հիշողություններով։ Հատկանշական է, որ նաեւ խորհրդավոր միջադեպ է գրանցվել։ Երբ Նաչալովային հուղարկավորել են, եւ մարդկանց մեծ մասն արդեն գնացել էր, գերեզմանաթմբի մոտ սեւ-սպիտակ կատվի են նկատել։ Անվտանգության աշխատակիցները պարզաբանել են, որ դա «գերեզմանատան յուրօրինակ տիրուհին է», որն այդքան էլ հաճախ չի գալիս, իսկ դրա հայտնվելը լավ նշան է. «նշանակում է՝ հանգուցյալը մաքուր հոգի է ունեցել»։

Картинки по запросу юлия началова poxoron

Ի դեպ, սա երգչուհոի մահվան հետ կապված առաջին առեղծվածային համընկնումը չէ։ Համացանցում արդեն մի քանի օր է՝ քննարկում են չար ճակատագիրը, որը հետապնդում է «Վերջին հերոսը» նախագծին. դրա վեց մասնակից արդեն հեռացել է կյանքից։

Մտածմունքների առիթ է տալիս նաեւ «Один в один» հաղորդումը, որում նկարահանվում էր Նաչալովան։ Նրա մահվանից ընդամենը ժամեր անց ցուցադրում էին արտիստին եւ նրա թիմի մասնակցի հաղթանակը։ Չորս տարի առաջ A’Studio խմբի մենակատար Բատիրխան Շուկենովը մահացավ նախագծի եզրափակչից առաջ։

Հիշեցնենք՝ Նաչալովան մահացել է մարտի 16-ին։ 38-ամյա երգչուհու մահվան պատճառը, ըստ նախնական տվյալների, սուր սրտային անբավարարություն է, որը թոքերի եւ ուղեղի այտուցի հետեւանք է։

Leave A Reply

Your email address will not be published.