Disney-ը պաշտոնապես ավարտեց 21st Century Fox-ի ակտիվների ձեռքբերման գործարքը

0

Walt Disney Company-ն պաշտոնապես ավարտել Է 71,3 միլիարդ դոլարով 21st Century Fox հոլդինգի ակտիվների զգալի մասի ձեռքբերման գործարքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Disney-ը: Գործարքի համաձայն՝ Disney-ը ձեռք Է բերել, մասնավորապես, 20th Century Fox կինո- եւ հեռուստաստուդիան, մի քանի հանրաճանաչ կինոպատումների, այդ թվում՝ «Իքս մարդիկ»(X-Men), «Ավատար»(Avatar) եւ «Սիմփսոնները»(The Simpsons) կինոնկարների իրավունքները, ինչպես նաեւ Fox հեռուստացանցի մի շարք կաբելային ալիքներ, ներառյալ National Geographic-ը, եւ բաժին Hulu սթրիմինգային ծառայությունում:

Похожее изображение

Ինչպես նշված Է մամուլի տեղեկագրում, Disney-ը 21st Century Fox-ի ակտիվների գնման շնորհիվ «կկարողանա ավելի գրավիչ բարձրորակ կոնտենտ եւ ժամանցային հնարավորություններ ներկայացնել օգտատերերի աճող պահանջները բավարարելու համար»: Համաձայնագիրն ըստ որում չի վերաբերում նորությունների Fox News հեռուստաալիքին: Այն կդառնա Fox Corporation նոր կազմավորված կորպորացիայի մի մասը, կորպորացիա, որը պատկանում Է մագնատ Ռուփերթ Մերդոքին եւ նրա որդիներին: Այն կմիավորի Fox հեռուստացանցի զգալի մասը, տարածաշրջանային հեռուստակայաններ, ինչպես նաեւ մարզական ալիքներ, որոնք մտնում են Fox Sports ցանցի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Похожее изображение

Leave A Reply

Your email address will not be published.