Հնդկաստանում սկսվել Է աշխարհում ամենաԷժան ավտոմեքենայի՝ Bajaj Qute-ի վաճառքը
Հնդկական շուկայում սկսվել Է Bajaj Qute ավտոմեքենայի վաճառքը, որն ամենաԷժանն Է համարվում աշխարհում: Այն ձեռք բերելու համար հնդիկ ավտոսիրողը պետք Է վճարի 263 հազար ռուփի, ինչը կազմում Է մոտավորապես 3,8 հազար դոլար կամ 247 հազար ռուբլի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ճշտել Է NDTV հեռուստաալիքը, Bajaj Qute-ի սերիական թողարկումն սկսվել Է դեռ 2015 թվականին, սակայն այդ ավտոմեքենաները նախատեսված Էին միայն արտահանական մատակարարումների համար, քանի որ իրավական առումով մոդելը համարվում Էր կվադրոցիկլ, մինչդեռ ինքնաշարժ փոխադրամիջոցների համար հնդկական միասնական կանոններում, որոնք գործում են 1989 թվականից, փոխադրամիջոցների նման կատեգորիան բացակայել Է: 2017 թվականին Հնդկաստանի ճանապարհային տրանսպորտի եւ ավտոմոբիլային ճանապարհների նախարարությունը հրապարակել Է ուղղման նախագիծ, որը երկրում թույլ Է տալիս կվադրոցիկլերի շահագործումն ու վաճառքը: Նախագիծն ընդունվել Է 2018 թվականի հունիսին, իսկ ուժի մեջ Է մտել միայն այժմ:
Bajaj Qute-ի երկարությունը կազմում Է 2752 մմ, լայնությունը՝ 1312 մմ, իսկ բարձրությունը՝ 1652 մմ: Ավտոմեքենան հանդերձված Է 13 ձիաուժ հզորությամբ փոքրաչափ միագլան շարժիչով: Մեքենան ընդունակ Է ժամում զարգացնել 70 կիլոմետր առավելագույն արագություն, բայց պայմանով, որ դրանում լինի միայն վարորդը՝ առանց ուղեւորների, եւ բեռնախցիկում չլինի լրացուցիչ բեռ: 100 կիլոմետր վազքի համար վառելիքի ծախսը չի գերազանցում 3 լիտրը: Մինչեւ Bajaj Qute-ի հայտնվելը աշխարհում ամենաԷժան ավտոմոբիլը համարվում Էր Tata Nano-ն՝ 2,5 հազար դոլար սկզբնական արժեքով: Հետագա վաճառքների ընթացքում ավտոմեքենայի գինը բարձրացվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: