Քսենիա Սոբչակին զայրացրել է Յուլյա Նաչալովային բուժող բժշկի մեկնաբանությունը
Հեռուստահաղորդավարուհի, ՌԴ նախագահի նախկին թեկնածու Քսենիա Սոբչակին զայրացրել է Յուլյա Նաչալովային բուժող բժշկի մեկնաբանությունը 38-ամյա երգչուհու մահվան մասին։ Նա հայատարարել է, որ Յուլյա Նաչալովան մահացել է, քանի որ այդպիսի ճակատագիր ունի..
«Գնում էի մեքենայով, եւ ռադիո էր միացված։ Ինչ-որ պահի լսեցի եւ չհավատացի ականջներիս։ @radiogovoritmoskva-ի եթերում Սերգեյ Դորենկոն քննարկում էր Յուլյա Նաչալովայի մահը»,- Telegram-ի ալիքում գրել է Սոբչակը։
Նրա խոսքով՝ հրավիրված փորձագետը լրջորեն ասում էր, որ «հնարավոր չէր ոչինչ անել, եթե ճակատագիրն այդպիսին է»։ «Դուք նորմա՞լ մարդ եք։ Բժիշկը, ով Հիպոկրատի երդում է տվել, հիվանդի վիճակը թողնո՞ւմ է ինչ-որ անշոշափելի բանի ձեռքերում։ Այդ ինչպե՞ս»,- գրել է նա։
Ավելի վաղ արտիստին բուժող բժիշկ Վասիլի Շնուրովը խոսել էր հիվանդությունների մասին։ Նրա խոսքով՝ Յուլյա Նաչալովայի մոտ չի ախտորոշվել ամենն, ինչ նրան վերագրում էին։ Նա ենթադրում է, որ արտիստին «սպանել է պատահականությունը»։ Ինչպես նշել է մասնագետը, կես տարվա ընթացքում, երբ Յուլյան իր մոտ զննություն չի անցել, առողջական վիճակում այդպիսի կտրուկ փոփոխություններ չէին կարող տեղի ունենալ։