Քիմ Քարդաշյանի հետքերով. Նաոմի Քեմփբելի ոճը կրկնօրինակել է Քայլի Ջենները
Աշխարհի ամենանորաձեւ միլիարդատերը՝ գործարար Քայլի Ջենները, կրկնօրինակել է բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելի ոճը։ Այս հանգամանքի վրա ուշադրություն են հրավիրել Instagram-ի Diet Prada էջի ադմինիստրատորները, ովքեր հետեւում են նորաձեւության աշխարհի ծիծաղաշարժ դեպքերին։
Նրանք համադրել են երկու լուսանկար, որում Նաոմի Քեմփբելը եւ Քայլի Ջենները նույնանման աքսեսուարներ են կրում։ Թե Քայլին, թե Նաոմին ակնոց են կրում եւ քարերով զարդարված խոշոր վզնոցներ։ Քեմփբելի զարդերը ստեղծվել են 1995թ.-ին, դրանց հեղինակը թուրք դիզայներ Ռիֆաթ Օզբեկն է։ Ջենների համար ակնոցն եւ վազնոցը պատրաստել է ամերիկացի դիզայներ Մայքլ Էնջիոն։
Ենթադրում եմ, որ Նաոմիի 90-ականների ոճը կրկնօրինակելը Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ընդհանուր գործն է»,- մեկնաբանել են էջի ադմինիստրատորները։
Ավելի վաղ՝ մարտին, նույն էջը նկատել էր, որ Քիմ Քարդաշյանը պարբերաբար հայտնվում է նույն հագուստով, որը Նաոմի Քեմփբելը կրել է 1990-ական թվականներին։ Նրանք պլագիատի նվազագույնը 5 դեպք էին նկատել։