Ֆլանդրիայում ավելի քան մեկ միլիոն եվրոյով փոստատար աղավնի են վաճառել
Արմանդո կոչվող ֆլամանդական աղավնին դարձել Է ամենաթանկ աղավնին, որը երբեւԷ վաճառվել Է ախարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է RTBF հեռուստաալիքը:
Նշվում Է, որ Կնեսելարում (Արեւելյան Ֆլանդրիա, Բելգիա) կայացած աճուրդում Արմանդոյին գնել են 1 միլիոն 252 հազար եվրո ռեկորդային գումարով: Հնգամյա Արմանդոն լավագույններից մեկն Է դարձել աղավնիների մրցարշավների պատմության մեջ: Նա բազմաթիվ մրցանակներ Է շահել իր հաղթանակների համար: Գնորդը չինացի Է: Չինաստանում բարձր են գնահատում բելգիական աղավնիներին, բայց այժմ Արմանդոյի գլխավոր խնդիրը կլինի ոչ թե մրցարշավներին մասնակցությունը, այլ նոր չեմպիոնների վերարատադրումը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: