«Ինձ ասում էին, որ ամեն բան հսկողության տակ է, ոչ ոք առանձնապես չէր էլ անհանգստանում». Յուլյա Նաչալովայի նախկին ամուսինը մեկնաբանել է երգչուհու մահը

0

Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովայի նախկին ամուսին Եվգենի Ալդոնինը ռուսական «Пусть говорят» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում մեկնաբանել է երգչուհու մահը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Картинки по запросу юлия началова евгений

Նրա խոսքով՝ ինքն այդ մասին տեղեկացել է գործուղման մեջ գտնվելու ժամանակ։

«Նաչալովայի ծնողներն ինձ ասում էին, որ ամեն բան հսկողության տակ է, ոչ ոք առանձնապես չէր էլ անհանգստանում։ Ես ուղղակի խնդրեցի տեղյակ պահել ինձ իրավիճակի մասին ամեն օր»,- պատմել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացողը։

Картинки по запросу юлия началова евгений

Նրա խոսքով՝ Նաչալովայի մահվան լուրն իրեն հաղորդել է երգչուհու մայրը։

«Դա սարսափելի է, երբ ծնողները թաղում են իրենց երեխաներին»,- ասել է Ալդոնինը՝ նշելով, որ իր ու Նաչալովայի դստերը մոր մահվան լուրը հայտնել է անձամբ։

Հիշեցնենք, որ Յուլյա Նաչալովան մահացել է մարտի 16-ին՝ 38 տարեկանում։

Картинки по запросу юлия началова евгений

Leave A Reply

Your email address will not be published.