Եվգենի Պետրոսյանի օգնականը Ելենա Ստեպանենկոյին հրապարակավ վիրավորել է
Գտնվելով Դուբայում Տատյանա Բրուխունովան կիսվում է հանգստի մասին պատմող լուսանկարներով, հույս ունենալով ստանալ լավ ու դրական մեկնաբանություններ, այլ ոչ թե քննադատություն։ Սակայն համացանցի օգտատերեը կրկին անգամ «հարձակվել են» աղջկա վրա։ Նրանք բացասական են գնահատել նրա արտաքինն ու վարած կյանքը։ Միկրոբլոգի նրա հետեւորդներից մեկը անկեղծ գրել է, որ նա մարդկանց հետաքրքիր է դարձել միայն Պետրոսյանի հետ կապված։ 30-ամյա աղջկան մեղադրել են աստղային հիվանդությամբ տառապելու մեջ՝ ընդգծելով, որ Եվգենի Վահանովիչը հայտնի է, իսկ նա անհայտ մի աղջիկ։
Տատյանա Բրուխունովան չի հասկացել, թե ինչու են իրեն գրում այն մարդիկ, որոնք իրենց որպես անձնավորություն չեն հարգում։ Ինչին այդ հետեւորդը նրան խորհուրդ է տվել համբերատար լինել, քանի որ նա կարծես ինսթագրամի աստղ է դարձել, իսկ խելամտություն կարող է սովորել Եվգենի Պետրոսյանի նախկին կնոջից։ Բրուխունովան նման վիրավորանքը չի կարողացել տանել։
«Ելենա Ստեպանենկոյից կարելի է միայն չարություն եւ անկառավարելի ագրեսիա սովորել։ Դա ինձ համար չէ», — կտրուկ պատասխանել է երգիծաբանի օգնականը։
Քննարկումը չի ավարտվել եւ այլ հետեւորդներ նույնպես պատասխանել են, որ նրա միկրոբլոգին հետեւում են միայն հետաքրքրասիրությունից։ Այնուհետեւ օգտատերերը հայտարարել են, որ Տատյանայի արտաքինը չի համապատասխանում «վաճառվող» կանանց արտաքինին։ Զայրացած Բրուխունովան պատասխանել է, որ ոչ ոքի գործը չի, թե ինչպիսի տեսք ունի նա։ Ի վերջո Պետրոսյանի օգնականը փակել է իր Instagram-ի մեկնաբանությունների հատվածը։